Հաճախ տրվող հարցեր
🔐 RFID պաշտպանություն՝ Անտեսանելի անվտանգության շերտ
Այսօրվա թվային աշխարհում անհպում վճարումները դարձել են հարմարավետության նոր չափանիշ։ Բայց այդ հարմարավետության հետ մեկտեղ գալիս են նաև նոր ռիսկեր։ Հենց այդ պատճառով Flint քարտապանակները ստեղծվել են RFID պաշտպանությամբ՝ ապահովելու ձեր բանկային քարտերի և անձնական տվյալների լիարժեք անվտանգությունը։
RFID պաշտպանությունը կանխում է քարտերի և անձնագրերի տվյալների գաղտնի սկանավորումը՝ առանց ձեր իմացության։ Թաքնված մետաղական շերտը արգելափակում է ռադիոհաճախական ալիքները՝ վերածելով ձեր քարտապանակը անտեսանելի վահանի։
🎯 Ինչու է դա կարևոր.
Ձեր բանկային քարտերը կարող են «կարդացվել» ընդամենը մեկ աննկատ շարժմամբ՝ ձեր պայուսակի կամ գրպանի միջից։ RFID պաշտպանված Flint քարտապանակը կանխում է այս վտանգը՝ դառնալով վստահելի ուղեկից՝ թե՛ ճանապարհին, թե՛ ամենօրյա կյանքում։
Flint քարտապանակը ձեռագործ աշխատանք է։
Պատրաստված է բնական, որակյալ կաշվից և բարձր կարգի ալյումինից։ Համադրում ենք կաշվի շքեղությունը և մետաղի ամրությունը՝ ստանալու համար ոչ միայն հարմար, այլև տեսքով շքեղ և պետքական աքսեսուար։
Ամեն քարտապանակ՝ իր պատմությունն ունի։
Դիզայնը պարզ է՝էլեգանտ բայց պրակտիկ, Նուրբ, բայց հզոր։
Իդեալական է ճանապարհի, նվերի կամ առօրեա օգտագործման համար։
🌍 Ստեղծված է Հայաստանում՝ միջազգային հումքով, հայկական հոգով
Flint քարտապանակները արտադրվում են Հայաստանում՝ տեղական վարպետների ձեռքով։ Մենք օգտագործում ենք բնական կաշի Իտալիայից և Հնդկաստանից, ինչպես նաև բարձրորակ ալյումին Հոնկոնգից։
Բոլոր նյութերը հասնում են մեր արհեստանոց, որտեղ հայ վարպետները յուրաքանչյուր կտոր մշակում են սիրով, մանրակրկիտ ու ժամանակակից ձևավորումով։
📦 Մեր արտադրանքը այսօր վստահությամբ վաճառվում է Հայաստանում, Ռուսաստանում և Ամերիկայում՝ ներկայացնելով հայկական որակն ու ճաշակը միջազգային լսարանին։
Flint քարտապանակը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են պարզությունն ու կարգը։ Այն տեղավորում է 6-7 քարտ՝ առանց ծավալուն դառնալու։
Կապ չունի՝ բանկային, ID թե այցեքարտեր, քո ամենօրյա կարևորները միշտ կլինեն կարգով, ապահով ու ձեռքի տակ։
🚚 Առաքման պայմաններ
📦 Որտեղի՞ց է ուղարկվում պատվերը
Բոլոր Flint քարտապանակները պատրաստվում և ուղարկվում են Հայաստանից՝ մեր թիմի կողմից փաթեթավորված, ստուգված և սիրով ձևավորված։
🌍 Ո՞ւր ենք առաքում
Մենք առաքում ենք ամբողջ աշխարհ՝
Եվրոպա (ԵՄ անդամ երկրներ)
Ռուսաստան
ԱՄՆ և Կանադա
Այլ երկրներ՝ ըստ պահանջի
⏱ Առաքման տարբերակներ և ժամկետներ
📮 Ստանդարտ առաքում (Հայփոստ)
Եվրոպա – 10-20 աշխատանքային օր
Ռուսաստան – 5-10 աշխատանքային օր
ԱՄՆ / Կանադա – 15-25 աշխատանքային օր
✔ Տրամադրվում է տրեկինգ կոդ
⚡️ Արագ առաքում (Express – EMS / DHL)
Եվրոպա և ԱՄՆ – 3-7 աշխատանքային օր
✔ Հասանելի է հավելյալ վճարով
✔ Տրամադրվում է թրեքինգ կոդ + առաջնահերթ մուտք
Խնդրում ենք նշեք «Արագ առաքում» ձեր պատվերի ընթացքում կամ կապ հաստատեք մեզ հետ՝ ավելացնել այն։
🎁 Փաթեթավորում
Յուրաքանչյուր քարտապանակ փաթեթավորվում է նվերի տուփի մեջ, որպեսզի պատվերը լինի և՛ պաշտպանված, և՛ պատրաստ նվերի։
🛠 Պատվերի պատրաստման ժամկետ
Մենք պատրաստում և հանձնում ենք ձեր պատվերը փոստին՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։