Մեր մասին

Վերարժևորիր առօրյան

FLINT-ում մենք ստեղծում ենք ոչ միայն կաշվե իրեր այլ ձևավորում ենք բարձրորակ ու ֆունկցիոնալ լուծումներ, որոնք ընդգծում են քո ոճը, հեշտացնում առօրյադ և տալիս կայունություն ամեն քայլում։

Մեր փիլիսոփայությունը

Քարտապանակ, որ պատվով ես նվիրում՝ հարազատիդ, գործընկերոջդ, քեզ։
Յուրաքանչյուր նմուշ կրում է ուշադրություն, խնամք ու ճաշակ։
Սա պարզապես նվեր չէ, այլ հարգանքի նշան։

Մեր առցանց խանութի մասին

FLINT LEATHER GOODS-ը հպարտ է ներկայացնելու բարձրորակ, ձեռագործ կաշվե և ալյումինե իրեր՝ մշակված հայկական վարպետների կողմից։ Մեր արտադրանքը համատեղում է ժամանակակից դիզայնը, ֆունկցիոնալությունը և բացառիկ ամրությունն՝ ապահովելով հարմարավետություն և երկարատև ծառայություն։

Առցանց խանութում դուք կարող եք հեշտությամբ պատվիրել մեր լույս տեսած պրեմիում դասի քարտապանակները, որոնք հարմար են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։
Մեր արտադրանքը աչքի է ընկնում մանրամասնությունների նկատմամբ ուշադրությամբ և ներկայացվում է բարձրորակ նվերային փաթեթավորմամբ՝ դարձնելով այն իդեալական նվեր ձեր սիրելիների համար։

Մեր նպատակն է առաջարկել ոչ թե պարզապես իրեր, այլ արտադրանք, որը կարտահայտի ձեր ոճը և կդառնա ձեր վստահելի ուղեկիցը ամենօրյա կյանքում։

հետաքրքիրն առջևում է։

Մեր թիմը

FLINT-ը կաշվե լաբորատորիա է, որտեղ հավաքվում են լավագույն կաշեգործները, դիզայներները, արվեստին մոտ մարդիկ։

Տեսնելով շուկայում առկա խնդիրները՝ թիմը համատեղ և հետաքրքիր աշխատանքի շնորհիվ առաջարկում է նորարարական լուծումներ հանրությանը՝ ստեղծելով էլեգանտն ու պրակտիկը մեկում, որի վառ ապացույցն է FLINT քարտապանակը։

FLINT քարտապանակի դիզայնն ու արտադրությունը ստեղծվել են բացառապես հայ արտադրողի կողմից և վայելում են մեծ պահանջարկ նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։