Մեր մասին
Մեր առցանց խանութի մասին
FLINT LEATHER GOODS-ը հպարտ է ներկայացնելու բարձրորակ, ձեռագործ կաշվե և ալյումինե իրեր՝ մշակված հայկական վարպետների կողմից։ Մեր արտադրանքը համատեղում է ժամանակակից դիզայնը, ֆունկցիոնալությունը և բացառիկ ամրությունն՝ ապահովելով հարմարավետություն և երկարատև ծառայություն։
Առցանց խանութում դուք կարող եք հեշտությամբ պատվիրել մեր լույս տեսած պրեմիում դասի քարտապանակները, որոնք հարմար են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։
Մեր արտադրանքը աչքի է ընկնում մանրամասնությունների նկատմամբ ուշադրությամբ և ներկայացվում է բարձրորակ նվերային փաթեթավորմամբ՝ դարձնելով այն իդեալական նվեր ձեր սիրելիների համար։
Մեր նպատակն է առաջարկել ոչ թե պարզապես իրեր, այլ արտադրանք, որը կարտահայտի ձեր ոճը և կդառնա ձեր վստահելի ուղեկիցը ամենօրյա կյանքում։
հետաքրքիրն առջևում է։
Մեր թիմը
FLINT-ը կաշվե լաբորատորիա է, որտեղ հավաքվում են լավագույն կաշեգործները, դիզայներները, արվեստին մոտ մարդիկ։
Տեսնելով շուկայում առկա խնդիրները՝ թիմը համատեղ և հետաքրքիր աշխատանքի շնորհիվ առաջարկում է նորարարական լուծումներ հանրությանը՝ ստեղծելով էլեգանտն ու պրակտիկը մեկում, որի վառ ապացույցն է FLINT քարտապանակը։
FLINT քարտապանակի դիզայնն ու արտադրությունը ստեղծվել են բացառապես հայ արտադրողի կողմից և վայելում են մեծ պահանջարկ նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։